15.05.2019 10:00

Հռոմ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Հռոմ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ATP շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստի մրցակիցն իտալացի Լորենցո Սոնեգոն էր։ Խաչանովն առավելության հասավ 6:3, 6:7 (1:7), 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 22 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը, որն առաջին շրջանում պայքարից դուրս թողեց իտալացի Անդրեաս Սեպիին։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,8 միլիոն եվրո է։