15.05.2019 11:35

ԵԼ․ «Չելսի» - «Արսենալ» եզրափակիչի մրցավարները

ԵԼ․ «Չելսի» - «Արսենալ» եզրափակիչի մրցավարները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը լոնդոնյան «Չելսիի» եւ «Արսենալի» մասնակցությամբ կսպասարկի 45-ամյա իտալացի մրցավար Ջանլուկա Ռոկին, հայտնում է ՈՒԵՖԱ-ն։ Նրան կօգնեն իտալացիներ Ֆիլիպո Մելին եւ Լորենցո Մանգանելին։ Չորրորդ մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն։

Ջանլուկա Ռոկին այս մրցաշրջանում սպասարկել է Չեմպիոնների լիգայի վեց հանդիպում։ 2017 թվականին Ռոկին եղել է Եվրոպայի լիգայի «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչի գլխավոր մրցավարը։ Նա նաեւ սպասարկել է 2017թ․ Եվրոպայի Սուպերգավաթի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։