15.05.2019 12:30

Հայտնի է, թե ով է սպասարկելու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը

Հայտնի է, թե ով է սպասարկելու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի սլովենացի մրցավար Դամիր Սկոմինան: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մրցավարի օգնականները կլինեն Յուրե Պրապոտնիկը և Ռոբերտ Վուկանը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի իսպանացի Անտոնիո Մատեու Լաոսը: VAR համակարգի համար պատասխանատու կլինեն Դանի Մակելին (Հոլանդիա), Պոլ վան Բուկելը, Ֆելիքս Ցվայերը և Մարկ Բորշը: 

Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Մրցելու են «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը: