15.05.2019 13:00

Sky Sports. «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է չմասնակցել Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությանը

Sky Sports. «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է չմասնակցել Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությանը

«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է չմասնակցել Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել անգլիական ակումբի նկատմամբ: Հնարավոր է՝ «քաղաքայիններ»-ը 1 մրցաշրջանով որակազրկվեն եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելուց: 

Նշենք, որ Անգլիայի նորընծա չեմպիոնները մեղադրվում են ֆինանսական ֆեյր փլեյի կանոները խախտելու մեջ: 

Հավելենք, որ թիմի ղեկավարությունը չի ընդունում մեղադրանքը: