15.05.2019 12:15

Մեսչյանը հույս ունի, որ մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները կսկսեն 2020-ի սկզբին

Մեսչյանը հույս ունի, որ մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները կսկսեն 2020-ի սկզբին

Մետրոպոլիտենի նոր կայարանի և  Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա հույս է հայտնել, որ մինչև հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,-ասել է նա: