15.05.2019 13:09

ԱՄՆ պետաքրտուղարի և Պուտինի հանդիպումը. «Առաջընթաց չի նկատվում»

ԱՄՆ պետաքրտուղարի և Պուտինի հանդիպումը. «Առաջընթաց չի նկատվում»

Սոչիում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հանդիպումը: Կրեմլը նկատել է ԱՄՆ-ի ձգտումը և ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ հանդիպելու Պուտինի հետ, սակայն երկու պետությունների հարաբերություններում առաջընթաց չի նկատվել:

Փոմփեոյի առաջին աշխատանքային այցը Ռուսաստան տևել է հազիվ մեկ օր: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեք ժամանոց բանակցություններ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետև նրան ընդունել է նախագահ Պուտինը: Նրանց հանդիպումը տևել է մեկուկես ժամ:

«Առայժմ ճեղքում չի նկատվում, իհարկե, բայց ամերիկյան կողմից գործնական տրամադրվածությունն առկա է»,- հայտարարել է Պուտինի օգնականը:

Փոխանցում է BBC-ն: