15.05.2019 13:52

Իրանը պաշտոնապես կասեցրել է «միջուկային պարտավորությունների» մի մասը

Իրանը պաշտոնապես կասեցրել է «միջուկային պարտավորությունների» մի մասը

Մայիսի 15-ից Իրանը պաշտոնապես կասեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը, այսօր հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի ատոմային էներգետիկայի գործակալության աշխատակցին:

Ըստ աղբյուրի՝ որոշումը կայացրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Նշվել է նաև, որ Թեհրանը, ինչպես և նախապես զգուշացրել էր, կարող է վերականգնել ուրանի հարստացման աշխատանքները և դադարեցնել Արաքում ծանր ջրի ռեակտորի նորացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն պայմանագրի պահանջները:

Փոխանցում է euronews-ը: