15.05.2019 14:39

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Չորեքշաբթի Ուկրաինան նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի՝ դրանցում նախատեսելով ապրանքների որոշակի տեսականու մատակարարման արգելք և հատուկ մաքսատուրքի սահմանում:

Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

«Դրանք հայելային միջոցառումներ են՝ էմբարգո և հատուկ մաքսատուրքեր ռուսաստանյան ապրանքների համար», ասել է վարչապետը՝ նշելով, որ դրանք կվերաբերեն այն ապրանքներին, որոնք Ուկրաինայում արտադրվում են ամբողջովին կամ էլ կարող են փոխարինվել այլընտրանքային  մատակարարումներով:

Փոխանցում է tass.ru-ն: