15.05.2019 15:00

Վենեսուելա. Պատգամավորը թաքնվել է Կարակասում Մեքսիկայի դեսպանատանը

Վենեսուելա. Պատգամավորը թաքնվել է Կարակասում Մեքսիկայի դեսպանատանը

Վենեսուելայի ազգային ժողովի պատգամավոր Ֆրանկո Լովատոնը թաքնվել է Կարակասում Մեքսիկայի դեսպանատանը: Այդ մասին ասվում է  Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ երեքշաբթի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Վենեսուելայի գերագույն դատարանը թույլ է տվել հայրենիքի դավաճանության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանք ներկայացնել Լովատոնին ու ևս մի քանի ընդդիմադիր պատգամավորների:

«Մեքսիկայի կառավարությունը, հետևելով իր դիվանագիտական ավանդույթին, այսօր Կարակասում  իր ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանկո Մանյուել Կասել Լովատոնին՝  մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթահանձնաժողովի ղեկավարին, որպեսզի ապահովի նրա պաշտպանությունը և անվտանգությունը»,- ասվում է Մեքսիկայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ լատինաամերիկյան այդ երկրի կառավարությունը «հաստատում է չմիջամտելու, եկխոսության պատրաստակամության և համագործակցելու վճռականության իր դիրքորոշումը, որպեսզի ժողովրդավարական և խաղաղ ելք գտնվի Բոլիվարիական Հանրապետությունում ստեղծված իրավիճակից»:

Վենեսուելայի սահմանադրական ժողովը երեքշաբթի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Ազգային ժողովի ևս հինգ անդամների՝ ապրիլի 30-ին հակակառավարական ցույցերին մասնակցելու համար:

Փոխանցում է tass.ru-ն: