15.05.2019 15:51

Ուկրաինայի գերագույն ռադայի խոսնակը ստորագրել է պետական լեզվի մասին օրենքը

Ուկրաինայի գերագույն ռադայի խոսնակը ստորագրել է պետական լեզվի մասին օրենքը

Ուկրաինայի գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պորուբին հենց խորհրդարանի դահլիճում ստորագրել է «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործածման ապահովման մասին» օրենքը:

Պորուբիի խոսքով՝ այդ օրինագծի գրանցման պահից «դժոխքի բոլոր ուժերը» հանդես են եկել իր դեմ, սակայն բախվել են խորհրդարանում աշխատող արհեստավարժ թիմի: Պորուբին շնորհակալություն է հայտնել օրենքի վրա աշխատած բոլորին՝ «տիտանական աշխատանքի համար, որը որակյալ և պրոֆեսիոնալ արդյունք է տվել»:

Խոսնակը նաև քաղաքական հակառակորդներին զգուշացրել է՝ խուսափել օրենքը փոխելուց: «Հենց որ դուք դիպչեք ու փորձեք վերանայել կա՛մ լեզվի մասին օրենքը, կա՛մ ապակոմունիզացման, կա՛մ եկեղեցու հարցի, ապա դուք կզգաք ողջ ուկրաինացի ժողովրդի զայրույթը: Եվ ուկրաինացի ժողովրդի հզոր կամքը»,- ասել է Անդրեյ Պորուբին՝ շեշտելով, որ ինքը դա ասում է որպես Ուկրաինայի քաղաքացի, այլ ո՛չ որպես խորհրդարանի խոսնակ:

Խոսնակի կողմից ստորագրված օրենքը վավերացման համար փոխանցվել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյին:

Փոխանցում է newsru.com-ը: