16.05.2019 09:26

«Ջենոա»-ն վաճառքի է հանվել

«Ջենոա»-ն վաճառքի է հանվել

«Ջենոա»-ի նախագահ Էնրիկո Պրեցիոզին ակումբը պաշտոնապես վաճառքի է հանել: Այս մասին տեղեկացնում է «գրիֆոններ»-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ նախագահի այս որոշումը կապված է ֆինանսական խնդիրների հետ:

Ա Սերիայի ավարտից 2 տուր առաջ «Ջենոա»-ին մեկ միավոր է բաժանում վտանգավոր գոտուց:

36-րդ տուրում թիմն արտագնա խաղում 1:2 հաշվով զիջել էր «Ատալանտա»-ին: