16.05.2019 11:00

Ադրբեջանցի հայտնի գրողը արձագանքել է Կլոպի՝ Բաքվի մասին խոսքերին

Ադրբեջանցի հայտնի գրողը արձագանքել է Կլոպի՝ Բաքվի մասին խոսքերին

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր դժգոհությունն էր արտահայտելայն մասին, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում:

 Ադրբեջանցի հայտնի գրող Չինգիզ Աբդուլաևն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է գերմանացի մասնագետի խոսքերը:

«Կլոպը հանճարեղ մարզիչ ու իսկական պրոֆեսիոնալ է: Դա իրոք այդպես է: Սակայն Բաքվի մասին նրա խոսքերը վիրավորել են ինձ: Հիմա ինքս եմ ցանկանում հարցնել նրանից, թե ի՞նչ է ուտում նախաճաշին, որ նման արտահայտություններ է թույլ տալիս իրեն:

Ցանկանում եմ հիշեցնել, որ ժողովրդավարության հաստատման գլխավոր գաղափարախոսությունններից մեկն այն է, որ ազգերը չբաժանեն երկրորդ կարգի կամ ըստ ծագման:

Նա այդպիսի բաներ չէր ասի գնչուների կամ հրեաների մասին: Կարծում եմ՝ դա տարրական կուլտուրայի հարց է»,- գրել է Աբդուլաևը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, որտեղ մրցելու են «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն: