16.05.2019 11:30

Tuttosport. Դեշամը ցանկություն ունի վերադառնալ «Յուվենթուս»

Tuttosport. Դեշամը ցանկություն ունի վերադառնալ «Յուվենթուս»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մտադիր է վերադառնալ ակումբային ֆուտբոլ: 

Tuttosport-ի փոխանցմամբ՝ փորձառու մասանգետի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը: Դեշամն իր հերթին դեմ չէ վերադառնալ «Յուվենթուս», որտեղ ժամանակին հաջողություններ է գրանցել:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «ծեր սինյորա»-ն գլխավորել էր 2006/07 մրցաշրջանում և վերջինիս հետ Սերիա Բ-ից հասել Ա Սերիա, սակայն ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ստիպված է եղել լքել Թուրինը:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ «Յուվե»-ի ղեկավարությունը ցանկություն ունի պաշտոնանկ անել ներկայիս մարզիչ Մասիմիլանո Ալեգրիին: