16.05.2019 12:00

Պաշտոնական. Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Հոֆենհայմ»-ում

Պաշտոնական. Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Հոֆենհայմ»-ում

Հայաստանի հավաքականի ու «Յան Ռեգենսբուրգ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը գալիք մրցաշրջանում հանդես կգա «Հոֆենհայմ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Ադամյանի պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն:

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերը կազմել է 1,5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը31 խաղում դարձել է 15 գոլի ու 9 գոլային փոխանցում հեղինակ: