16.05.2019 12:30

Ագուերոն ասել է, թե որ թիմի ֆուտբոլիստը պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը

Ագուերոն ասել է, թե որ թիմի ֆուտբոլիստը պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն իր կարծիքն է արտահայտել «Ոսկե գնդակ»-ի ապագա հաղթողի մասին:

«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակ»-ը պետք է տրվի Չեմպիոնների լիգայում հաղթած թիմի ֆուտբոլիստներից մեկին»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է Depo-ն:

Հիշեցնենք, որ մրցանակի գլխավոր թեկնածուն համարվում է «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, սակայն նրա շանսերը նվազել են այն բանից հետո, երբ «կապտանռնագույններ»-ը դուրս են մնացել կիսաեզրափակչից՝ երկխաղյա դիմակայությունում 3:4 հաշվով զիջելով «Լիվերպուլ»-ին:

Հավելենք, որ այն անցյալ տարի ստացել էր Մադրիդի «Ռեալ»-ի կիսապատպան Լուկա Մոդրիչը:

Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը: