16.05.2019 13:53

Հռոմ. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Հռոմ. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Հռոմի «АТР 1000» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա–Ագուտի նկատմամբ՝ 5:7, 6:4, 6:2։ Պայքարը տեւեց 2 ժամ 30 րոպե։ 

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 5) – Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) դիմակայության հաղթողը։

Այս մրցաշարի անցած տարվա հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը մայիսի 15–ին առաջին մրցախաղում կհանդիպի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ։