16.05.2019 11:57

Մերկել. Եվրոպան պետք է դիմակայի Չինաստանին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին

Մերկել. Եվրոպան պետք է դիմակայի Չինաստանին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին

Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ տված մեծ հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է փոխի իր դիրքորոշումը՝ դիմակայելու համար այն մարտահրավերները, որոնք նետում են աշխարհի իր երեք խոշոր մրցակիցները՝ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը:

Կանցլերը հարցազրույց է տվել գերմանական Suddeutsche Zeitung թերթին:

«Նրանք (Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը) մեզ ստիպում են անընդհատ ընդհանուր դիրքորոշում գտնել: Հաճախ դա դժվար է, եթե հաշվի առնենք մեր տարբեր շահերը: Բայց մենք դա անում ենք՝ բավական է հիշել, օրինակ, մեր քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ»,- Մերկելի խոսքն է փոխանցում թերթը:

Եվրամիությունը պետք է «մեր տնտեսական հնարավորություններին համապատասխանող քաղաքական ուժ կուտակի», որպեսզի գործի անկախ մեծ տերություններից, ասել է կանցլերը:

Times-ի հաղորդման համաձայն՝ Մերկելը պնդում է, որ ԵՄ-ն պետք է մի կողմ թողնի իր ներքին տարաձայնությունները և ավելի ագրեսիվ արտաքին և պաշտպանական քաղաքականություն մշակի:

Եվրախորհրդարանի ընտրությունները կայանալու են մայիսի վերջին:

Փոխանցում է BBC-ն: