16.05.2019 12:22

Վենեսուելայի իշխանությունը և ընդդիմությունը Նորվեգիայում կքննարկեն բանակցելու հանրավորությունը

Վենեսուելայի իշխանությունը և ընդդիմությունը Նորվեգիայում կքննարկեն բանակցելու հանրավորությունը

Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Նորվեգիա՝ քննարկելու բանակցությունների հնարավորությունը երկրում ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Reuters  գործակալությունը:

Աղբյուրների տվյալներով՝ Վենեսուելայի իշխանություններին Օսլոյում ներկայացնում են կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը ր Միրանդա նահանգի նահանգապետ Էկտոր Ռոդրիգեսը: Նրանց ընդդիմախոսներից Նորվեգիայի մայրաքաղաք են ժամանել Ազգային ժողովի երկրորդ փոխխոսնակ Ստալին Գոնսալեսը և ընդդիմադիրներ Խերարդո Բլայդն ու Ֆերնանդո Մարտինեսը:

Հակամարտող կողմերն առայժմ բանակցությունների հնարավորությունը քննարկել են միայն Նորվեգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց օգնությունն են առաջարկել որպես միջնորդ: Նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների և ընդդիմադիրների համատեղ հանդիպումները դեռ չեն կայացել:

Փոխանցում է tass.ru-ն: