16.05.2019 12:44

Բրազիլիա. Դատախազությունը նախագահի որդուն կասկածում է ապօրինի հարստացման մեջ

Բրազիլիա. Դատախազությունը նախագահի որդուն կասկածում է ապօրինի հարստացման մեջ

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի դատախազությունը երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդուն՝ սենատոր Ֆլավիու Բոլսոնարուին, կասկածում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ: Այդ մասին հաղորդել է Veja ամսագիրը, որը քաղաքական գործիչների հաշվեհամարների վրայից բանկային և հարկային գաղտնիքը հանելուց հետո հրապարակել է հետաքննության մի քանի փաստաթղթեր:

Պարբերականի տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցների մեջ կասկած են հարուցել 2010-2017 թթ. ընթացքում Ռիո դե Ժանեյրոյում անշարժ գույքի առքուվաճառքի վերաբերյալ գործարքները, որոնց արդյունքում այն ժամանակ շրջանային պատգամավորի պաշտոն զբաղեցնող Ֆլավիու Բոլսոնարուի եկամուտները զգալիորեն գերազանցել են նրա պաշտոնական աշխատավարձը: Ընդհանուր առմամբ, ինչպես ենթադրում են քննիչները, պետության ղեկավարի որդին նման գործարքներից ստացել է ավելի քան 3 մլն ռեալ (մոտավորապես 750 հազար դոլար) շահույթ: Այդ գործարքներում պանամյան ընկերության մասնակցությունը, դատախազների կարծիքով՝ «փողերի լվացման լրացուցիչ բնորոշ նշան է», ասվում է հրապարակված փաստաթղթում:

Փոխանցում է tass.ru-ն: