16.05.2019 14:08

Ճապոնիայի արքայազնին սպանելու փորձի համար ձերբակալված անձը փորձաքննության կենթարկվի

Ճապոնիայի արքայազնին սպանելու փորձի համար ձերբակալված անձը փորձաքննության կենթարկվի

Տոկիոյի շրջանային դատարանը համաձայնել է հոգեբուժական փորձաքննության ուղարկել 56-ամյա տղամարդուն, որը ապրիլի 29-ին ձերբակալվել է 12-ամյա արքայազն Հիսահիտոյի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով:

Այդ մասին տեղեկացրել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով քննչական մարմիններին:

Ձերբակալված տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել արքայազնին: Նա նաև պնդել է, որ հանդես է գալիս Ճապոնիայում կայսերական համակարգի դեմ: Սակայն նրա վարքը հետաքննությանը ստիպել է կասկածել նրա մեղսունակությանը:

Հիսահիտոն Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի կրտսեր եղբոր՝ թագաժառանգ Ակիսիտոյի միակ որդին է: Գահակալության հերթում նա իր հորից հետո երկրորդն է: Թագաժառանգի վրա հարձակումը տեղի է ունեցել 85-ամյա նախկին կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու նախօրեին, որից հետո նոր միապետ դարձավ նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն:

Փոխանցում է tass.ru-ն: