16.05.2019 15:01

Ուզբեկստանում արդեն հասանելի են իշխանություններին քննադատող արգելափակված կայքերը

Ուզբեկստանում արդեն հասանելի են իշխանություններին քննադատող արգելափակված կայքերը

Ուզբեկստանում կասեցրել են համացանցում մի քանի կայքերի արգելափակումը, որոնք ավելի քան տասը տարի անհասանելի էին այդ երկրի օգտատերերի համար:  Անցյալ շաբաթվանից իշխանությունները հանել են իշխող վարչակարգը քննադատող իրավապաշտպան կազմակերպությունների, արտասահմանյան ԶԼՄ-ների կայքերի արգելքը:

Այդ որոշումն արդեն ողջունել է ԵԱՀԿ-ն: Միևնույն ժամանակ՝ ապաշրջափակումը կարող է իշխանությունների կողմից ցուցադրական քայլ լինել, որովհետև մի քանի ընդդիմադիր և լրատվական կայքեր դեռ նախկինի պես անհասանելի են Ուզբեկստանում: Օրինակ, դեռ հնարավոր չէ բացել Ազատություն ռադիոկայանի ուզբեկական կայքը:

2016 թվականից Ուզբեկստանի իշխանությունները ազատականացման որոշ քայլեր են ձեռնարկել՝ քաղաքական համաներում են հայտարարել, սկսել են զարգացնել զբոսաշրջությունը և ջանում են օտարերկրյա ներդրումներ բերել երկիր:

Փոխանցում է BBC-ն: