17.05.2019 10:32

Լեմպարդի թիմը հաղթել է «Լիդսին» եւ կպայքարի Պրեմիեր լիգայի ուղեգիր համար

Լեմպարդի թիմը հաղթել է «Լիդսին» եւ կպայքարի Պրեմիեր լիգայի ուղեգիր համար

Անգլիական Պրեմիեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Դերբին» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Լիդսի» նկատմամբ: Առաջին խաղում «Դերբին» պարտվել էր նվազագույն հաշվով:

Եզրափակիչում «Դերբիի» մրցակիցը կլինի «Աստոն Վիլան», որը կիսաեզրափակիչում հաղթել է «Վեստ Բրոմվիչին» (2:1, 1:1):

«Դերբին» գլխավորում է Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը: «Աստոն Վիլայի» մարզչական շտաբում աշխատում է «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Չեմպիոնշիփից Պրեմյեր լիգայի ուղեգիր էին նվաճել «Նորվիչը» եւ «Շեֆիլդ Յունայթեդը»: