17.05.2019 12:05

Ինձագին կարող է փոխարինել Ալեգրիին

Ինձագին կարող է փոխարինել Ալեգրիին

«Յուվենթուս»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին նրա հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Football Italia-ն:  

Ըստ նոր համաձայնագրի՝ 51-ամյա մարզչի աշխատավարձը փոքր-ինչ կբարձրանա: Այժմ իտալացի մասնագետի տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ  ստանում: 
 
Եթե թուրինյան ակումբը համաձայնության չգա, այն կհրավիրի «Լացիո»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին: Դիտարկվում են նաև Պեպ Գվարդիոլայի, Դիդյե Դեշամի և Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունները, սակայն նշվում է, որ նրանցից յուրաքանչյուրի հետ պայմանագիր կնքելը շատ դժվար կլինի: 
 
Հիշեցնենք, որ «ծեր սինյորա»-ն այս մրցաշրջանում իր 8-րդ անընդմեջ Սկուդետոն նվաճեց: