17.05.2019 12:29

«Ատլետիկո»-ն շուտով կհայտարարի նոր տրանսֆերի մասին

«Ատլետիկո»-ն շուտով կհայտարարի նոր տրանսֆերի մասին
«Պորտու»-ի պաշտպան Ֆելիպե Մոնտեյրոն կարիերան կշարունակի «Ատլետիկո»-ում: Այս մասին հայտնում է Record-ը: 

30-ամյա խաղացողն արդեն բուժզննում է անցել մադրիդյան ակումբում: 

Բրազիլացին մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի: 

Ֆելիպեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: