17.05.2019 12:39

The Times. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

The Times. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

«Արսենալ»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստը կմնա Անգլիայում ու իր թիմի հետ չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին: Լոնդոնյան ակումբն այս որոշումը կայացրել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

«Զինագործներ»-ը չեն պատրաստվում ռիսկի դիմել, չնայած այն բանին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել էին, որ երաշխավորում են հայ ֆուտբոլիստի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին 30-ամյա խաղացողը նույն պատճառով չէր մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ հանդիպմանը:

Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: Գավաթը վիճարկելու են «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը: