17.05.2019 12:50

Թայվանը՝ Ասիայում առաջինը, օրինականացրել է համասեռ ամուսնությունները

Թայվանը՝ Ասիայում առաջինը, օրինականացրել է համասեռ ամուսնությունները

Թայվանի խորհրդարանը քվեարկել է համասեռ ամուսնությունների օրինականացման օգտին:

Այդպիսով, այն կղզին, որը Չինաստանը համարում է իր նահանգը, դարձել է Ասիայում առաջին վայրը, որն օրինականացրել է գեյ-ամուսնությունները:

Համասեռ ամուսնությունների օրինականացման օգտին քվեարկել է 66 պատգամավոր, դեմ՝ 27-ը: Օրենքն ուժի մեջ կմտնի, երբ Թայվանի նախագահ Ցայ Ինվենը՝ առաջին կինը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2016 թ., ստորագրի այն:

«2019 թ. մայիսի 17-ին Թայվանում հաղթեց սերը: Մենք մեծ քայլ արեցինք հավասարության ճանապարհին և Թայվանը դարձրինք լավագույն երկիրը»,- Twitter-ում գրել է նախագահը:

Քվեարկությունից առաջ Ցայ Ինվենը հայտարարել էր. «Այսօր մենք հնարավորություն ունենք կերտելու պատմություն և ցույց տալու, որ առաջադեմ արժեքները կարող են արմատավորվել արևելաասիական հասարակությունում»:

Փոխանցում է BBC-ն: