17.05.2019 13:28

Կիևի դատարանը քննում է Պոռոշենկոյի ու ևս 179 պաշտոնյաների՝ Ուկրաինան լքելու արգելքը

Կիևի դատարանը քննում է Պոռոշենկոյի ու ևս 179 պաշտոնյաների՝ Ուկրաինան լքելու արգելքը

Կիևի շրջանային վարչական դատարանը վերաբացել է այն գործը, որը նախատեսում է թույլ չտալ Ուկրաինայից հեռանալու գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյին, Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պորուբիին, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին ու ևս 177 պաշտոնյաների:

Այդ մասին այսօր տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը:

«Կիև քաղաքի շրջանային վարչական դատարանը Ազգային ոստիկանությանը, Անվտանգության ծառայությանը և Պետական սահմանապահ ծառայությանն ուղղված հայցով վերաբացել է գործը՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումից հետո Ուկրաինայից թոփ-պաշտոնյաների ելքն արգելելու վերաբերյալ»,- տեղեկացնում է մամլո ծառայությունը:

Փոխանցում է euronews-ը: