17.05.2019 14:22

Ձերբակալվել է բասկ ահաբեկիչների առաջնորդը

Ձերբակալվել է բասկ ահաբեկիչների առաջնորդը

Ձերբակալվել է Ինտերպոլի կողմից որոնվող ամենանշանավոր հանցագործներից մեկը, որը փախուստի մեջ էր 17 տարի:

Բասկյան ահաբեկչական ԷՏԱ կազմակերպության նախկին առաջնորդ, 68-ամյա Խոսե Անտոնիա Ուռուտիկոեչեան, որ հայտնի է «Իոսու Տերներա» մականունով, ձերբակալվել է ալպյան Սալանշ փոքր քաղաքում, իսպանական Քաղաքացիական գվարդիայի և ֆրանսիական հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում:

1959 թ. ստեղծված ձախ-արմատական ԷՏԱ կազմակերպությունը հանդես էր գալիս հօգուտ  Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող շրջանի՝ Բասկերի երկրի անկախության: Կազմակերպության անդամների ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ:

Իսպանական արդարադատությունը պահանջում է, որ Տերներան դատվի մարդկության դեմ հանցագործությունների համար: Ֆրանսիայում նրան հեռակա դատապարտել են ութ տարի ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու համար:

Փոխանցում է euronews-ը: