18.05.2019 09:00

Բռնցքամարտիկը համբուրել է լրագողին և զրկվել արտոնագրից (տեսանյութ)

Բռնցքամարտիկը համբուրել է լրագողին և զրկվել արտոնագրից (տեսանյութ)

Բուլղարացի ծանրքաշային բռնցքամարտիկ Կուբրատ Պուլևն ԱՄՆ-ում կես տարով զրկվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի արտոնագրից։Եվրանյուզի հաղորդմամբ, նման որոշում է ընդունել Կալիֆորնիայի սպորտային հանձնաժողովը՝ քննարկելով ամերիկացի լրագրող Ջենիֆեր Ռավալոյի բողոքը։ Մարտին ռումինացի բռնցքամարտիկի հետ պայքարում հաղթանակից հետո հարցազրույցի ժամանակ Պուլևը համբուրել է լրագրողին։ Պուլև ասել է, որ այդ «համբույրը իմպուլսիվ, բարեկամական պոռթկում էր», և լրագրողն այն ընդունել է նորմալ։

Լրագրողն ասել է, որ մարզիկը ստում է. «Ես չէի ուզում, որ նա ինձ համբուրեր։ Ես ուզում եմ, որ նա պատժվի։ Ես ներողություն եմ ուզում, բայց երբեք չեմ ստանա այն»։

Պուլևը և նրա փաստաբանը պնդում են, որ այդ միջադեպի պատճառով լրագրողը չէր վշտացել, որովհետև նա ավելի ուշ, հենց այդ գիշեր, միացել էր բռնցքամարտիկին և նրա թիմին՝ նշելով հաղթանակը։ Այժմ բուլղարացի մարզիկը պետք է անցնի սեռական ոտնձգության կանխարգելման դասընթաց և վճարի 2500 դոլար տուգանք