17.05.2019 16:45

Պոռոշենկոյի հրամանագիրը՝ Զելենսկու պաշտոնակալությանը նախապատրաստվելու մասին

Պոռոշենկոյի հրամանագիրը՝ Զելենսկու պաշտոնակալությանը նախապատրաստվելու մասին

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոն կարգադրել է ապահովել պետության ընտրված ղեկավար Վլադիմիր Զելենսկու պաշտոնակալության հետ կապված միջոցառումների անցկացումը և համապատասխան հրամանագիր է ստորագրել: Փաստաթուղթը հրապարակվել է Պոռոշենկոյի կայքում:

Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպչական կոմիտե ստեղծել՝  երդմնակալության հետ կապված միջոցառումների անցկացումն ապահովելու համար: Այսպես, արտաքին գործերի նախարարությանը Պոռոշենկոն հանձնարարել է հրավիրել արտասահմանյան պատվիրակությունների և լուծել Ուկրաինայում նրանց կեցության հարցերը:

Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը նշանակվել է մայիսի 20-ին:

Փոխանցում է tass.ru-ն: