18.05.2019 12:00

«Պորտուն» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» դարպասապահին

«Պորտուն» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» դարպասապահին

Պորտուգալական «Պորտուն» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» 32-ամյա կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին, որը կորցրել է տեղը Արքայական թիմի մեկնարկային կազմում եւ ամռանը լքելու է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը, հաղորդում է Sport Mediaset-ը։

«Պորտուն» փոխարինող է փնտրում իսպանացի Իկեր Կասիլյասին, որը սրտամկանի կաթվածից հետո խաղադաշտ դուրս չի գա կես տարի։ Սպասվում է, որ Կասիլյասը կավարտի կարիերան։

Կեյլոր Նավասն ավարտվող մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման, բաց թողել 19 գոլ։ 7 խաղում նա դարպասը պահել է անառիկ։