18.05.2019 12:30

Կասիլյաս.Երբ կգա ժամանակը, կհեռանամ ֆուտբոլից

 Կասիլյաս.Երբ կգա ժամանակը, կհեռանամ ֆուտբոլից

«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի հաստատել այն տեղեկությունը, որ նա կավարտի կարիերան: 

«Կգա այն օրը, երբ ես կհեռանամ ֆուտբոլից: Բայց թույլ տվեք այդ նորությունը հայտնել, երբ գա ժամանակը: 

Իսկ հիմա ամեն ինչ հանգիստ է», - գրել է իսպանացին թվիթերյան իր էջում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ քիչ հավանական է, որ 37-ամյա ֆուտբոլիստը կշարունակի կարիերան: 

Ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը մասնակցել է 42 հանդիպման և բաց թողել 35 գոլ: