18.05.2019 13:00

ВВС. ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել «Լիվերպուլ»-ի հարրձակվողին

ВВС. ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել «Լիվերպուլ»-ի հարրձակվողին

ՊՍԺ-ն ցանկանում է իր կազմում տեսնել «Լիվերպուլ»-ի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին, տեղեկացնում է ВВС-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, փարիզյան ակումբը ցանկանում է այսպիսով լրացնել Էդինսոն Կավանիի դիրքն, ով մրցաշարջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կհեռանա:

Բրազիլացու պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, իսկ նրա տրանֆերի արժեքը կազմում է 80 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոն 47 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլ»-ի կազմում՝ դառնալով 16 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: