19.05.2019 09:00

Գրիզմանը չի տեղափոխվի Փարիզ

Գրիզմանը չի տեղափոխվի Փարիզ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի տեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն, հաղորդում է Marca-ն։ Ավելի վաղ հաղորդել էին նրա հանդեպ ֆրանսիական ակումբի հետաքրքրության մասին։

Նախկինում «Ատլետիկոն» հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո Գրիզմանի հեռանալու մասին։ Առավել հավանական տարբերակը համարվում է «Բարսելոնան»։ Իր հերթին «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ամրապնդել կիսապաշտպանությունը և դարպասապահի դիրքը, բայց ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրների պատճառով նրանց համար դժվար կլինի վճարել պահանջված 120 միլիոն եվրոն։

Մամուլը նաև հաղորդել էր Գրիզմանի հանդեպ «Բավարիայի» հետաքրքրության մասին։