19.05.2019 10:29

Mundo Deportivo. Ազարը նոր գործակալ ունի

Mundo Deportivo. Ազարը նոր գործակալ ունի

«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը նոր գործակալ ունի: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի շահերն այսուհետ կներկայացի վերջինիս հայրը՝ Թիերի Ազարը: Հաղորդվում է, որ նա հատուկ այդ նպատակով ՖԻՖԱ-ից լիցենզիա է ստացել:

Նշենք, որ Ազարի հայրը լինելու է նաև Էդենի եղբոր՝ Տորգանի գործակալը: