19.05.2019 11:36

Մոուրինյո.Որոշել եմ ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքին

Մոուրինյո.Որոշել եմ ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ծրագրերի մասին:

«Ես մի շարք լավ հատկանիշներ ունեմ և դրանցից մեկն այլ ակումբներին և նրանց ղեկավարությանը հարգելն է: Երբ դեկտեմբերին հեռացա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, միանգամից որոշում կայացրեցի, որ ամռանն եմ վերադառնալու մարզչական աշխատանքին: Հուսով եմ՝ հուլիսին հետաքրքիր առաջարկ կունենամ որևէ թոփ ակումբից»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ավելի վաղ Մոուրինյոն ցանկացել էր գլխավորել «Յուվենթուս»-ը, սակայն մերժում էր ստացել թուրինյան ակումբից: