19.05.2019 12:00

Corriere della Sera. հայտնի է, թե ում պատճառով է Ալեգրին հեռացել «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Corriere della Sera. հայտնի է, թե ում պատճառով է Ալեգրին հեռացել «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Յուվենթուս»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռացել է ակումբի փոխնախագահ Պավել Նեդվեդի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս թիմի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ միասին ամեն ինչ արել է, որ «ծեր սինյորա»-ն նոր մարզիչ ունենա: Հաղորդվում է, որ Նեդվեդը վերջնագիր է ներկայացրել ակումբի նախագահին՝ ասելով. «Եթե Ալեգրին մնա, ապա ես կհեռանամ»:

Հիշեցնենք, որ Նեդվեդը և Ալեգրին տարաձայնություններ ունեին թիմի տրանսֆերային քաղաքականության հարցում: