19.05.2019 12:40

Don Balon. Ռամոսը չի ցանկանում, որ «Ռեալ»-ը գնի Պոգբայի տրանսֆերը

Don Balon. Ռամոսը չի ցանկանում, որ «Ռեալ»-ը գնի Պոգբայի տրանսֆերը

«Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չգնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը կարծում է, որ Պոգբան կփչացնի «սերուցքայիններ»-ի թիմում տիրող ընկերական միջավայրը և վատ կանդրադառնա բոլորի վրա: Նա նաև հավելել է, որ ֆրանսիացին իրեն պահելու է Գարետ Բեյլի նման: 

Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը մտադիր է թիմ հրավիրել Պոգբային, սակայն նրա տրանսֆերի համար չի ցանկանում 150 միլիոն եվրոյից ավելին վճարել: