19.05.2019 13:00

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը հռաչկվել է սամբոյի 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հաղորդում է  ՀԱՕԿ լրատվականը:

Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթել է ռուս Եվգենի Երյոմինին:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաև 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) և 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով: