18.05.2019 23:00

«Մանչեսթեր Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)

Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Սիթի»-ն «Ուեմբլի» մարզադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդ»-ի դարպասը:

«Քաղաքայիններ»-ի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ռահիմ Ստերլինգը: Մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Սիլվան, Կևին դե Բրյույնեն և Գաբրիել Ժեզուսը:

Այսպիսով, «Ման. Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դառնում է Անգլիայի գավաթակիր:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի սաները դարձել էին նաև Անգլիայի չեմպիոն և Անգլիայի Լիգայի գավաթի հաղթող և Անգլիայի սուպերգավաթակիր:

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 6:0