19.05.2019 16:59

Լա Լիգա. «Ռեալ»-ը մրցաշրջանն ավարտեց «Բետիս»-ից կրած պարտությամբ (տեսանյութ)

Լա Լիգա. «Ռեալ»-ը մրցաշրջանն  ավարտեց «Բետիս»-ից կրած պարտությամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության եզրափակիչ՝ 38-րդ տուրում «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընդունեց «Բետիս»-ին: 

Առաջին խաղակեսը ոչ-ոքի՝ 0:0 ավարտվեց: Երկրորդ կեսի 61-րդ րոպեին հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը:

75-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Խեսեն գրավեց իր նախկին ակումբի դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը: Այն արդյունքում վերջնական էր: 

Այսպիսով Զինեդին Զիդանի թիմը պարտությամբ է ավարտում մրցաշրջանը՝ գրավելով մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը: «Սերուցքայիններ»-ը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին: 

«Բետիս»-ը մրցաշարն ավարտեց՝ գրավելով 10-րդ տեղը: 

«Ռեալ» - «Բետիս»՝ 0:2

0:1 Լորեն (61'), 0:2 Խեսե (75')