20.05.2019 10:29

«Բարսելոնա»-ն առաջիկա օրերին կհայտնի իր գլխավոր տրանսֆերի մասին

«Բարսելոնա»-ն առաջիկա օրերին կհայտնի իր գլխավոր տրանսֆերի մասին

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը առաջիկայում կարող է պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Աշխարհի չեմպիոնի ներկայացուցիչ Սևան Կարիանը բանակցություններ կվարի «կապտանռնագույններ»-ի ղեկավարների հետ, որպեսզի մինչև 28-ամյա խաղացողի ազգային թիմ ժամանելը ձևակերպի գործարքը: 

Ավելի վաղ մադրիդյան ակումբը հայտարարել էր, որ ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի թիմը: 

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 47 խաղի, դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: