20.05.2019 11:00

BBC. Ադրբեջանը Բաքու չի թողնի այն եվրոպացիներին, որոնց ազգանունները նման են հայկականին

BBC. Ադրբեջանը Բաքու չի թողնի այն եվրոպացիներին, որոնց ազգանունները նման են հայկականին

Այն եվրոպացիները, որոնց ազգանունները նման են հայկականին, չեն կարող մեկնել Բաքու դիտելու Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը: Նրանք Ադրբեջան վիզայի համար մերժում կստանան: 

Երկրի ղեկավարները հայտարարում են, որ ռասսայական խտրականություն չեն դնում և վստահեցնում են, որ Բաքու շատ անգամ եկել են հայ մարզիկներ: 

Այդուհանդերձ, շատ ֆուտբոլասերներ չեն կարող մասնակցել եզրափակչին միայն ազգանունների պատճառով: 

Այն մարդիկ, որոնց ազգանունները հնչյունակազմորեն նման են հայկականին, հաճախ մի քանի ժամով պահում են հսկողության տակ Ադրբեջան մեկնելու ժամանակ: