20.05.2019 11:29

«Մարսել»-ը կհեռացնի գլխավոր մարզչին

«Մարսել»-ը կհեռացնի գլխավոր մարզչին

«Մարսել»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Le Journal Du Dimanche-ն: 

Ֆրանսիայի առաջնության եզրափակիչ տուրից առաջ ակումբն ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում և զրկվել է եվրագավաթների ուղեգիր նվաճելու շանսից: 

55-ամյա մասնագետը ֆրանսիական ակումբը գլխավորում է 2016 թվականից: 

2017/18 մրցաշրջանում «Մարսել»-ը Գարսիայի գլխավորությամբ զբաղեցրեց Ֆրանսիայի առաջնության 4-րդ տեղը (լավագույն արդյունքը 3 տարվա ընթացքում) և հասավ Եվրոպա լիգայի եզրափակիչ: