20.05.2019 12:27

Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Երկուշաբթի Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում  կայացել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը:

«Պարտավորվում եմ իմ բոլոր քայլերով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը և անկախությունը, աշխատել հանուն Հայրենիքի բարօրության և ուկրաինացի ժողովրդի բարեկեցության, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, պաշտպանել Ուկրաինայի սահմանադրությունը և Ուկրաինայի օրենքները, կատարել իմ պարտականությունները՝ ի շահ բոլոր հայրենակիցների, բարձրացնել Ուկրաինայի վարկն աշխարհում»,- հայտարարել է երկրի նոր նախագահը:

Փոխանցում է BBC-ն: