20.05.2019 13:42

Թուրքիայում ԱԳՆ աշխատակիցներին ձերբակալելու օրդեր է տրվել

Թուրքիայում ԱԳՆ աշխատակիցներին ձերբակալելու օրդեր է տրվել

Թուրքիայի իշխանությունները ձերբակալության օրդեր են տվել հանրապետության արտաքին գործերի նախարարության 249 աշխատակիցների համար, որոնք կասկածվում են «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության (FETO) հետ կապերի» մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին դավադրության փորձ կազմակերպելու մեջ:

Այդ մասին հաղորդել է NTV հեռուստատեսությունը:

Կասկածները հիմնվում են այն բանի վրա, որ աշխատակիցները պետական ծառայության անցնելու համար հաջող քննություն են տվել FETO-ի հետ համագործակցելու շնորհիվ: Այս պահի դրությամբ 78 մարդ արդեն կալանված է:

Անկարան FETO-ին մեղադրում է խռովություն կազմակերպելու մեջ: FETO-ի հետ  համագործակցության մեղադրանքով դատապարտվել է հազար հոգի:

Փոխանցում է tass.ru-ն: