20.05.2019 14:30

ԲԴԽ անդամները հավաքվում են Խորհրդի շենքում

ԲԴԽ անդամները հավաքվում են Խորհրդի շենքում

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները հիմա հավաքվում են Խորհրդի շենքում։ «Ազատության» փոխանցմամբ, մուտքը բաց է՝ վարչապետի կոչից հետո քաղաքացիները վերացրել են արգելափակումը:

ԲԴԽ անդամներից Անի Մխիթարյանը լրագրողներին ասել է, որ աշխատանքի են եկել, չհստակեցնելով՝ ինչ հարց են քննարկելու։ 

ԲԴԽ խոսնակ Արման Խաչատրյանն էլ հայտնել է, որ Խորհրդի նիստ չի լինի, քանի որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր չէր կարողացել շենքից դուրս գալ և մեկնել Կառավարություն՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: