21.05.2019 13:05

Թրամփ. Օտարերկրյա առաջնորդներն ուզում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը

Թրամփ. Օտարերկրյա առաջնորդներն ուզում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը

Օտարերկրյա առաջնորդներն ուզում են, որ եկող տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը:

Նման պնդում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Մոնտուրսվիլ քաղաքում (Փենսիլվանիա նահանգ) ելույթ ունենալով իր համակիրների առաջ:

«Բրայդենը հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի պաշտոնում, և ասել է՝ որովհետև օտարերկրյա առաջնորդները զանգահարել են իրեն և խնդրել դա անել,- ասել է Թրամփը:- Անկասկած: Արտասահմանյան երկրներին դա (Բայդենի հաղթանակն ընտրություններում) շատ ավելի դուր կգա»:

Թրամփի կարծիքով՝ Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում լինելու դեպքում շատ երկրներ կարող են շահել: «Նրանք Բայդենին են ուզում, որպեսզի Չինաստանը շարունակի տարեկան 500 մլրդ դոլար և ավելի աշխատել՝ թալանելով Միացյալ Նահանգները»,- համոզված է ԱՄՆ նախագահը:

Վերջին օրերին Դոնալդ Թրամփը բազմիցս խիստ քննադատության է ենթարկել դեմոկրատ Բայդենին:

Ելույթի ընթացքում նա նաև կատակել է, թե կարող էր ԱՄՆ  նախագահի պաշտոնում հինգ ժամկետ էլ անցկացնել: «Եվ գուցե, եթե դա, իսկապես, մեզ շատ դուր գա, և գործերը շարունակեն այնպես ընթանալ, ինչպես այժմ են ընթանում, մենք կանենք այն, ինչ պետք է անենք: Մենք երեք, ու չորս, ու հինգ տարի էլ կանցկացնենք նախագահի պաշտոնում»:

ԱՄՆ-ում ընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2020 թ. փետրվարին:

Փոխանցում է tass.ru-ն: