21.05.2019 13:38

Մադուրոն առաջարկել է խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել

Մադուրոն առաջարկել է խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկով, հաղորդել են լատինաամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:

«Եկեք Ազգային ժողովի ընտրություններ անցկացնենք: Թող դա լինի խաղաղ լուծում՝ հիմնված ազատ, դեմոկրատական և սահմանադրական ընտրական գործընթացի վրա»,- ասել է Մադուրոն:

Վենեսուելայի նախագահը չի մանրամասնել, թե երբ կարող են կայանալ արտահերթ ընտրությունները:

Վենեսուելայի օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են 2020 թ.: Նախորդ ընտրություններում, որ տեղի են ունեցել 2015 թ. դեկտեմբերին, վերջին 16 տարիների ընթացքում առաջին անգամ հաղթել է ընդդիմությունը:

Փոխանցում է Interfax-ը: