22.05.2019 09:05

Ռաֆայել Նադալի ռեկորդը

Ռաֆայել Նադալի ռեկորդը

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը Հռոմի «Մասթերսի» եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ հաղթանակի շնորհիվ սահմանել է ռեկորդ։

Նադալն աշխարհի առաջին ռակետների նկատմամբ 20 հաղթանակ տարած միակ թենիսիստն է։ Նա գերազանցել է գերմանացի Բորիս Բեքերի ռեկորդը՝ 19 հաղթանակ։

Նադալն առաջին ռակետների հետ մրցախաղերում կրել է 18 պարտութուն, Բեքերը՝ 17 պարտություն։

Առաջին ռակետների հետ դիմակայություններում դրական հաշվեկշիռ ունեն նաեւ շվեդ Բյորն Բորգն ու հոլանդացի Ռիխարդ Կրայչեկը։